ՊԲ–ն հերքում է․ Արցախի օդային տարածքով անցնող օդանավերի GPS համակարգը չի ճնշվել

ՊԲ–ն հերքում է․ Արցախի օդային տարածքով անցնող օդանավերի GPS համակարգը չի ճնշվել

PanARMENIAN.Net - ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ Արցախի օդային տարածքով անցնող օդանավերի GPS համակարգը չի ճնշվել։

Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն սեպտեմբերի 2-ին տարածել է նոր ստահոդ հաղորդագրություն, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։15֊ից մինչև 11։36–ն, և ժամը 13։30–ից մինչև 13։58–ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ–Պեկին և Թել–Ավիվ–Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չունի իրականության հետ որևէ առնչություն։ Ինչպես բազմիցս նշել ենք նախկինում, հիշյալ երթուղիներով թռիչք իրականացնող օդանավերը չեն հատում ԱՀ օդային սահմանները։ Հատկանշական է նաև, որ իբրև թե ռադիոճնշման ենթարկված օդանավերը շահագործող որևէ ընկերություն կամ որևէ երկիր երբևէ չի ներկայացրել որևէ բողոք այդ առնչությամբ։

Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։

2020 թ. պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»,–ասվում է ԱՀ ՊՆ հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---