4 սեպտեմբերի 2023 - 13:20 AMT
Համալիրի վերակառուցվող ճանապարհը շրջանցելու է Ծիծեռնակաբերդի խճուղին

Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհը շրջանցելու է Ծիծեռնակաբերդի խճուղին` անմիջապես տրանսպորտային հոսքն ուղղելով Կիևյան և Հալաբյան փողոցներ: Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը։

Ճանապարհն ունենալու է 250 մ երկարություն և յուրաքանչյուր ուղղությամբ շուրջ 3.2-3.5 մ լայնությամբ մեկ երթևեկելի գոտի:

«Հնարավորություն է տալու միջոցառումների և դժբախտ պատահարների (հրդեհ, փլուզում, վիրավորների տարհանումև այլ) ժամանակ զերծ մնալ խճողումային իրավիճակներից, ուշացումների և ՃՏՊ առաջանալու հավանականությունից»,–ասվում է գրառման մեջ։

Գրիգորյանը ներկայացրել է նաև նախատեսվելիք ճանապարհի էսքիզը։