4 սեպտեմբերի 2023 - 14:34 AMT
Ադրբեջանի ԶՈւ-ն Սարուշենում կրակել է գյուղաշխատանքներ կատարող կոմբայնի վրա

Սեպտեմբերի 4- ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Ադրբեջանցիները հերթական անգամ թիրախավորել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։