ՀՀ–ում ԵՄ պատվիրակության նոր ղեկավարն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին![]() 4 սեպտեմբերի 2023 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ–ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը: Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: «Դուք այն եզակի մարդկանցից եք, որ շատ լավ գիտեք Հայաստանը և նաև աշխատանքի բերումով հետևել եք Հայաստան-ԵՄ համագործակցության վերջին տարիների ընթացքին: Մեր համագործակցությունը շատ լայն շրջանակ է ընդգրկում, ինչպես նաև ընթացքում նոր գաղափարներ, նոր ծրագրեր են առաջանում, որոնք ընդլայնում են այդ շրջանակները: Այս դժվար ժամանակներում նույնիսկ, այդ աշխատանքը չի կանգնում՝ ընդգրկելով քաղաքական երկխոսությունից սկսած և ավարտած մեր առօրյա կյանքին վերաբերող շատ ոլորտներ: Դա միանշանակ պայմանավորված է երկու կողմերի պատրաստակամությամբ, պայմանավորված է Եվրամիության ակտիվ մասնակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Ադրբեջան-Հայաստան հակամարտության խնդիրների լուծման աշխատանքներին և, իհարկե, այս տարվա փետրվարից Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությամբ: Հենց սա է գնահատելի, որ Եվրամիությունը շատ արագ արձագանքեց մեր նոր մարտահրավերներին, որոնք ծագեցին հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, և իրականում, մեր քաղաքական ու տնտեսական կյանքում Եվրամիության հետ հարաբերությունները նոր թափ են հավաքել և լրջագույն ու առաջնային դեր ունեն»,- ասել է նախագահ Խաչատուրյանը: Դեսպան Մարագոսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Պարոն նախագահ, շնորհակալություն ողջույնի խոսքի և ջերմ ընդունելության համար: Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ այստեղ ծառայելու եմ որպես կապող օղակ ԵՄ կառույցների, Բրյուսելի, ինչպես նաև ԵՄ-ի քաղաքացիների միջև, որովհետև, ի վերջո, այն աջակցությունը, որ Եվրոպական միությունը ցուցաբերում է Հայաստանին մեր քաղաքացիների համատեղ ներդրումն է»: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման գործընթացին: Երկուստեք շեշտվել է ամենատարբեր ոլորտներում՝ սկսած պետական կառավարման համակարգի բարեփոխումներից, վերջացրած արևային էներգիայի կիրառման ընդլայնման շուրջ համագործակցության կարևորությունը: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների և այս համատեքստում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կարևոր դերակատարության վերաբերյալ: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում աջակցել նորանշանակ դեսպանին պատասխանատու գործունեության ընթացքում և օժանդակել Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա սերտացմանը միտված նախաձեռնություններին:Ադրբեջանի ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտարարվել էր, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում զոհվածների թվում ներառված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |