Սեպտեմբերի 7-ից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Սեպտեմբերի 7-ից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-8-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 7-10-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում մինչև +22․․․+25, իսկ Սյունիքում՝ մինչև +14․․․20, իսկ ԼՂ–ում՝ +22․․․+25 աստիճան։

Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Երևանում` սեպտեմբերի 6-8-ին, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 7–ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +36, սեպտեմբերի 8–ին՝ +32, իսկ 9–ին՝ +30, 10–ին՝ +29։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---