ԵՄ դիտորդները լարվածության աճ են գրանցել ՀՀ սահմաններին![]() 6 սեպտեմբերի 2023 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին։ Այդ մասին ասվում է առաքելության Twitter-ի միկրոբլոգում։ «Վերջին մի քանի օրերին EUMA դիտորդական առաքելությունը մտահոգությամբ է հետևում լարվածության աճին և փոխհրաձգությանը սահմանամերձ շրջաններում։ Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսել։ Մեր պարեկները դիտարկում են հայ-ադրբեջանական սահմանային հատվածներն ու շփման գիծը՝ Բրյուսելին զեկուցելու համար ռազմական և անվտանգային զարգացումների վերաբերյալ»,–ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանի ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |