«ՔՊ»-ականների և «ԱԺԲ» անդամների միջև ծեծկռտուք է եղել․ Նախաձեռնվել է քրվարույթ

«ՔՊ»-ականների և «ԱԺԲ» անդամների միջև ծեծկռտուք է եղել․ Նախաձեռնվել է քրվարույթ

PanARMENIAN.Net - Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության համակիրների և «ԱԺԲ» անդամների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Դեպքի առնչությամբ «ԱԺԲ»-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով, գրում է «Փաստինֆոն»։

«ԱԺԲ»- ն սեպտեմբերի 4-ին տեսանյութ էր տարածել՝ ահազանգելով, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբի մոտ, շտաբի անդամները և ՔՊ-ի համակիրները հարձակվել են Նիկոլ Փաշինյանի հեռացման շարժման անդամների վրա, ովքեր իրականացնում էին սեպտեմբերի 7-ին սպասվող հանրահավաքի իրազեկում:

ԱԺԲ-ի ներկայացրած հաղորդման մեջ ասվում է․ «Գործի են դրվել ձեռնամարտի հնարքներ՝ հարվածներ ոտքերով, քաշքշոցներ, հարձակվել են կանանց վրա, հայհոյել իրազեկման մասնակիցներին, դրսևորել խուլիգանական վարքագիծ։ Հանցավոր գործողությունները կատարվել են տեսախցիկների առաջ՝ ուղիղ եթերում և ցուցադրաբար, որով հանցավոր անձինք ի ցույց են դրել իրենց անպաժելիությունն ու արհամարանքը հանրության նկատմամբ»։

Համացանցում տարածվել են ծեծկռտուքի կադրերը՝ ենթադրաբար նույն դեպքի առնչությամբ, գրում է «Փաստինֆոն»։

Երևանի ավագանում ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 17–ին։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---