Միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող Նորվեգիայի քաղաքացին հայտնաբերվել է Երևանում

Միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող Նորվեգիայի քաղաքացին հայտնաբերվել է Երևանում

PanARMENIAN.Net - Միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող Նորվեգիայի քաղաքացին հայտնաբերվել է Երևանում։

Սեպտեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառումների շնորհիվ Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել ու բաժին է տեղափոխվել Նորվեգիայում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող Նորվեգիայի Թագավորության 36-ամյա մի քաղաքացի, հայտնում է ոստիկանությունը։

Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Հայաստանում Ինտերպոլի ԱԿ բյուրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---