Բայրամով․ Ղարաբաղի հայերի համար միակ ուղին Ադրբեջանի կազմում իրենց ապագայի քննարկումն է

Բայրամով․ Ղարաբաղի հայերի համար միակ ուղին Ադրբեջանի կազմում իրենց ապագայի քննարկումն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Ղարաբաղի հայերի համար միակ ուղին Ադրբեջանի կազմում իրենց ապագայի քննարկումն է»։ Այդ մասին նա ասել է «Ազերթաջ» գործակալության և հունգարական «Մադյար դեմոկրատա» թերթի հետ զրույցում

«Այլ ճանապարհ ուղղակի չկա, քանի որ մնացած բոլոր տարբերակներն անօրինական են։ Դա մեր կարմիր գիծն է։ Ադրբեջանի տարածքում գորշ գոտիներ այլևս չեն լինելու», -ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, տարածաշրջանում «մոտ 10,000–անոց ապօրինի զինված կազմավորում կա», ինչը շարունակում է «լարվածության լուրջ աղբյուր հանդիսանալ»։

Բայրամովն ասել է, թե ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգտվում են Լաչինի միջանցքից և «դեղորայք և այլ անհրաժեշտ անվանումներ տեղափոխում», իսկ «տասնյակ հայեր ամեն օր ազատ անցնում են ադրբեջանական անցակետով»։

«Բաքվի դիրքորոշումը բոլոր այլընտրանքային երթուղիներն օգտագործելն է։ Եթե աշխարհի հետ Ղարաբաղի հաղորդակցման հարցն իրոք հումանիտար լիներ, այն կլուծվեր շատ սեղմ ժամկետում՝ մի քանի ճանապարհների զուգահեռ բացմամբ»,–ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։

Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---