Wildberries-ն ուղղել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների մի մասը ՀՀ-ում վաճառվել է ավելի ցածր գնով

Wildberries-ն ուղղել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների մի մասը ՀՀ-ում վաճառվել է ավելի ցածր գնով

PanARMENIAN.Net - Wildberries-ն ուղղել է տեխնիկական սխալը, որի պատճառով Հայաստանի տարածքում ապրանքների մի մասը վաճառվում էր ռուսական հավելվածում առկա ցածր գներով։ Սխալը շտկվել է կայքում և բջջային օպերացիոն համակարգերի մեծ մասում: Այդ մասին հայտնել են Wildberries–ի մամուլի ծառայությունից, հայտնում է Sputnik Արմենիան։

«Սխալը շտկվել է կայքում և բջջային օպերացիոն համակարգերում: Առաջիկայում աշխատանքները վերջնականապես կավարտվեն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունից տեղեկացրել են նաև, որ իրենց համար կարևոր է տեղական բիզնեսի հետ հետադարձ կապը, և իրենց ռազմավարության մեջ ձգտում են հաշվի առնել տեղական արտադրողի կամքը և կատարելագործել նրանց բիզնես գործունեությունը:

2023 թ. հունվար – օգոստոս ամիսներին Հայաստանից վաճառվել է 4․5 մլրդ դրամի ապրանք։

Սեպտեմբերի 5–ին ՀՀ կառավարության առաջ բողոքի ակցիա էր անցկացվել, որի ժամանակ տնտեսվարողները Պետական եկամուտների կոմիտեից պահանջել էին արգելել Wildberries–ից ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ըստ հրապարակումների ՊԵԿ-ը դիմել է Wildberries-ին վերահսկողություն սահմանելու և արգելափակելու «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---