Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է պատգամավորների բարձրացրած հարցերին28 ապրիլի 2009 - 23:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ի երեկոյան Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցեցին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ազգային ժողովի ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները եւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները:Իր բացման խոսքում ԱԺ նախագահը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման վերաբերյալ պատգամավորների բազմաթիվ հարցերին պատասխանելու համար ինքը խորհրդարան է հրավիրել արտաքին գործերի նախարարին: Նա ընդգծեց, որ խորհրդարանը բազմակարծության ամբիոն է, որտեղ պետք է անցկացվեն անկաշկանդ կառուցողական քննարկումներ օրախնդիր բոլոր հարցերի շուրջ: Այնուհետեւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խորհրդակցությանը մասնակցող պատգամավորներին մանրակրկիտ ներկայացրեց իրավիճակը եւ վերջին զարգացումները հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման գործում, ինչպես նաեւ պատասխանեց պատգամավորների բարձրացրած հարցերին, այդ մասին հաղորդվում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |