Արցախի անվտանգության և զարգացման ճակատ․ Աղդամով ցանկացած մեքենայի անցնելը կարմիր գծի խախտում է

Արցախի անվտանգության և զարգացման ճակատ․ Աղդամով ցանկացած մեքենայի անցնելը կարմիր գծի խախտում է

PanARMENIAN.Net - Արցախի անվտանգության և զարգացման ճակատը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ակնայով (Աղդամ) ցանկացած մեքենայի անցնելը կարմիր գծի խախտում է, ինքնին փաստը շատ վտանգավոր է իրադարձությունների հետագա զարգացման համար։

Նշվում է նաև, որ, ինչպես իրականությունն անմիջապես ցույց տվեց, Ադրբեջանը չի պատրաստվում որևէ պայմանավորվածություն կատարել որևէ մեկի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի։

«Կոչ ենք անում ամբողջ միջազգային հանրությանը հնարավորինս խստորեն պահանջել Ադրբեջանից՝ բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը և հանել ապօրինի անցակետը։

Ակնայով (Աղդամ) ցանկացած մեքենայի անցնելը կարմիր գծի խախտում է, ինքնին փաստը շատ վտանգավոր է իրադարձությունների հետագա զարգացման համար։

Այդուհանդերձ, մենք շնորհակալություն ենք հայտնում Արցախի Հանրապետության ղեկավարությանը՝ բաց լինելու, դժվար որոշումներ կայացնելու պատասխանատվություն ստանձնելու և հասարակության հետ երկխոսություն կառուցելու պատրաստակամության համար:

Համենայնդեպս, ինչպես իրականությունն անմիջապես ցույց տվեց, Ադրբեջանը չի պատրաստվում որևէ պայմանավորվածություն կատարել որևէ մեկի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի»,–ասվում է ճակատի հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 9–ի երեկոյան հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով: Նշվուըմ էր, որ միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։

Սակայն, ավելի ուշ, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փաստացի հետ է կանգնել պայմանավորվածությունից և ԱՀ իշխանությունները թույլ չեն տվել բեռնատարի մուտքը ԼՂ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե սա առանձին պայմանավորվածություն է, և պետք չէ շփոթել ԿԽՄԿ-ի առաքման համար Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա բացման առաջարկի հետ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---