ԱՄՆ-ն կոչ է արել անհապաղ և միաժամանակ բացել Լաչինի միջանցքը և Աղդամի ճանապարհը![]() 11 սեպտեմբերի 2023 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը կոչ է անում անհապաղ և միաժամանակ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և բացել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռների մատակարարման համար։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածած հայտարարության մեջ։ Նա նշել է, որ ԱՄՆ–ն լրջորեն մտահոգված է հումանիտար իրավիճակի վատթարացմամբ Լեռնային Ղարաբաղում, գրում է ՏԱՍՍ–ը։ Արձանագրում ենք, որ հումանիտար բեռները գտնվում են Լաչինի միջանցքի և Ակնայով անցնող ճանապարհի մոտ, և կրկին կոչ ենք անում անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալով մարդասիրական օգնության տեղփոխումը, որոնց կարիքն ունեն Լեռնային Ղարաբաղի կանայք, երեխաները և տղամարդիկ: Մենք նաև կոչ ենք անում ղեկավարներին չձեռնարկել որևէ գործողություն, որը մեծացնում է լարվածությունը և խոչընդոտում է այդ նպատակի իրագործմանը: Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անթուլատրելի է»,-ասվումէ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածած հայտարարության մեջ։ Բլինքենը նշել է, որ ԱՄՆ–ն համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները և երաշխավորի նրանց անվտանգությունը։ Սեպտեմբերի 9–ի երեկոյան հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, և որն Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով: Նշվում էր, որ միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Սակայն, ավելի ուշ, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փաստացի հետ է կանգնել պայմանավորվածությունից և ԱՀ իշխանությունները թույլ չեն տվել բեռնատարի մուտքը ԼՂ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե սա առանձին պայմանավորվածություն է, և պետք չէ շփոթել ԿԽՄԿ-ի առաքման համար Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա բացման առաջարկի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |