Լավրովը՝ հայ–ամերիկյան զորավարժության մասին․ Ոչ մի լավ բան չկա, այդ թվում՝ ՀՀ համար

Լավրովը՝ հայ–ամերիկյան զորավարժության մասին․ Ոչ մի լավ բան չկա, այդ թվում՝ ՀՀ համար

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ–ն ափսոսում է հայ–ամերիկյան զորավարժություններ անցկացնելու ՀՀ որոշման համար և հավելել, որ չի կարծում, թե դա լավ է որևէ մեկի համար, այդ թվում՝ Հայաստանի։

«Մեզ մոտ ափսոսանք են առաջացնում ՀՀ ղեկավարության գործողությունները։ Մենք այդ մասին ասել ենք»,– նշել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Լավրովն ընդգծել է, որ ՌԴ–ն ոչ մի լավ բան չի տեսնում նրանում, որ ՆԱՏՕ–ն փորձում է ներթափանցել Անդրկովկաս։

«Անշուշտ, ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս։ Չեմ կարծում, որ դա ինչ-որ մեկի համար լավ է, այդ թվում՝ հենց Հայաստանի»,–ասել է նա։

«Ամերիկացիները հարյուրավոր բազաներ ունեն աշխարհում, ուր էլ հայտնվում են, ոչ մի տեղ դա լավ բանի չի հանգեցնում։ Լավագույն դեպքում այնտեղ հանգիստ նստում են, իսկ հաճախ փորձում են ամեն ինչ իրենց ենթարկել, այդ թվում՝ քաղաքական գործընթացները»,–ասել է Լավրովը։

Սեպտեմբերի 11-ին Հայաստանում մեկնարկում է Eagle Partner 2023 հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:

ՀՀ ՊՆ–ն նշել էր, որ խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---