ՌԴ–ն դիտարկում է Ադրբեջանի տարածքով էլէներգիա ՀՀ և այնտեղից Իրան արտահանելու հնարավորությունը![]() 11 սեպտեմբերի 2023 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով էլեկտրաէներգիա Հայաստան և հետագայում Իրան արտահանելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը՝ խոսելով ՌԴ, Իրանի և Ադրբեջանի միջև էներգակամրջի մասին։ «Հիմա մենք պարզապես դիտարկում ենք Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից Իրան և, հնարավոր է, նաև այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը։ Առաջին փուլում Թեհրանի և Բաքվի հետ պայմանավորվում ենք օգտագործել եղած ենթակառուցվածքները, առանց նոր շինարարության»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ խոսքը ՌԴ–ից 300 ՄՎտ էլեկտրաէներգիայի արտահանման մասին է։ «Հետաքրքրվածություն կա նախագծի բոլոր մասնակիցների մոտ։ Տեսնենք, ինչպես կգնա»,–ասել է նախարարը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |