ԵՄ առաքելություն․ Գիշեր–ցերեկ պարեկություն ենք անում հայ–ադրբեջանական սահմանին

ԵՄ առաքելություն․ Գիշեր–ցերեկ պարեկություն ենք անում հայ–ադրբեջանական սահմանին

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությունը շուրջօրյա պարեկություն է իրականացնում ՀՀ և Ադրբեջանի սահմանին: Այդ մասին ասվում է առաքելության Twitter-ի միկրոբլոգում։

«Գիշեր-ցերեկ պարեկություն ենք իրականացնում հայ-ադրբեջանական սահմանագոտում և առճակատման գծում՝ հետևելով ցանկացած ռազմական իրադարձության, ներառյալ կուտակումները, շարժն ու կրակոցները:

ԵՄ քաղաքացիական առաքելությունն ուժեղացված պարեկություն է իրականացնում առավել մտահոգություն առաջացնող շրջաններում՝ ԵՄ-ին իրավիճակի մասին տեղեկացնելու և լարվածության նվազեցմանը նպաստելու համար»,–ասվում է գրառման մեջ։

Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։

Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին և ավելացրել է պարեկությունը, մասնվորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահամամերձ շրջաններում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։ `

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---