Սիմոնյանի խոսնակ․ Լավրովի պնդումը չի համապատասխանում իրականությանը

Սիմոնյանի խոսնակ․ Լավրովի պնդումը չի համապատասխանում իրականությանը

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ասել է, որ այն պնդումը, որ Սիմոնյանն ասել է, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, բացարձակ չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Factor.am-ը:

Սերգեյ Լավրովը Նյու Դելիում կայացած G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանի ԱԺ նախագահի հայտարարությունը, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չի համապատասխանում իրականությանը: «Առավել ոչ կոռեկտ և անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել»,- հայտարարել է Լավրովը:

«Հավատարիմ մնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ ղեկավարը լիահույս է, որ ՌԴ-ին, այնուամենայնիվ, կհաջողվի վերականգնել 273 օր փակված Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, կկարողանա ապահովել արդեն 3 տարի առկա ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, ինչպես նաև, որպես երաշխավոր, հետամուտ կլինի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի լիարժեք իրականացմանը»,- ասել է Ծովինար Խաչատրյանը:

Ավելի վաղ Սիմոնյանն, անդրադառնալով վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությանը, ասել է, որ դա չէր անվանի լարվածություն, կանվաներ իրավիճակ, որտեղ կան հարցեր և չկան հստակ պատասխաններ: Նա չի ցանկացել արձագանքել Զախարովայի ավելի վաղ արած հայտարարությանը, որն իր հայտարարություններն անվանել էր «բռիության եզրին հասնող մի ինչ-որ բան»:

«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքեն: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի», - նշել է նա:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---