Փոխնախարար․ Արցախի ու ՀՀ սահմաններին ադրբեջանական կողմը կուտակումներ է անում![]() 11 սեպտեմբերի 2023 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, թե ունի նույն տեղեկատվությունը, ինչի մասին խոսել է վարչապետը և հրապարակումներ է անում Պաշտպանության նախարարությունը, այն է՝ Արցախի ու Հայաստանի սահմաններին ադրբեջանական կողմը կուտակումներ է իրականացնում։ «Ավելորդ լարումից խուսափելու համար ցանկալի է հետևել պաշտոնական տեղեկատվությանը։ Մենք ամեն ինչ հրապարակում ենք, գրում է Aysor.am-ը։ Հրապարակված տեսանյութերից պարզ երևում է, և՛ հրետանային միջոցներ են, և՛ այլ ռազմական տեխնիկա է։ Այդ մասին խոսվել է։ Հորդորում եմ հետևել ՊՆ-ի տեղեկատվությանը։ Որոշակի սրումների կամ կրակի մասին տեղեկատվություն տրամադրում ենք» ,- ասել է փոխնախարարը։ Նա նշել է, թե Պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակում քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու համար։ «Պետք է որպես պետություն ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալացիային և ռազմական մեծ գործողույթունների չհասնի» , - ասել է Սարգսյանը։ Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։ Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին և ավելացրել է պարեկությունը, մասնվորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահամամերձ շրջաններում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |