Թանդիլյան․ Եթե որոշ մարդկանց համար Կարմիր մահիկը Կարմիր խաչից չի տարբերվում, մեզ համար տարբերվում է

Թանդիլյան․ Եթե որոշ մարդկանց համար Կարմիր մահիկը Կարմիր խաչից չի տարբերվում, մեզ համար տարբերվում է

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանն անթույլատրելի է համարում գործածել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ որպես այլընտրանք Բերձորի միջանցքին։

«Եթե որոշ մարդկանց համար Կարմիր մահիկը Կարմիր խաչից չի տարբերվում, մեզ համար տարբերվում է։ Մենք պիտի լսենք արցախցուն»,–ասել է նա, գրում է Aravot.am-ը։

Պատասխանելով հարցին, թե որն է լինելու իր առաջին քայլը քաղաքապետ ընտրվելու դեպքում՝ Թանդիլյանն ասել է, որ զանգելու է Ստեփանակերտ։

«Արցախում իրավիճակը գնալով վատթարանում է։ Ստեփանակերտը Երևանի քույր քաղաքն է։ Իմ առաջին քայլով զանգելու եմ Ստեփանակերտ, տեսնելու եմ՝ ինչպես են։ Խոսելու եմ Ստեփանակերտի հետ՝ որպես Երևանի քույր քաղաք»,- ասել է նա։

Նա հավելել է, որ պետք է լինել Արցախի ժողովրդի որոշման կողքին.l:

«Մենք պիտի լսենք նրանց։ Եթե որոշ մարդկանց համար Կարմիր մահիկը Կարմիր խաչից չի տարբերվում, մեզ համար տարբերվում է։ Մենք պիտի լսենք արցախցուն։ Ես նկատում էի երեկվա ցնծությունը ֆեյսբուքահայության, որ փորձում էին լարվածություն մտցնել։ Լրիվ այլ պատկեր է, առաջարկը եղել է այն, որ Կարմիր խաչի միջոցով մեկանգամյա գործողություն պիտի լիներ՝ բեռների գալը և բացելը Բերձորի միջանցքը։ Բայց Ադրբեջանն անգամ դա չի արել այն առումով, որ սրանով միջազգային հանրությանը ցույց են տվել, թե ինչ է կատարվում Արցախում, որ Բաքուն անհուսալի է, ոչ մի կերպ չի կատարելու իր տված որևէ խոստում։ Սա ցույց տվեց նաև Արցախի ժողովուրդը՝ իր տոկունությամբ կանգնելով այնտեղ, ասելով, որ որևէ ադրբեջանական բեռ չի մտնելու Ակնայի ճանապարհով։ Նրանք ուղղակի հերոսներ են և նրանց գործողությունների ու որոշման կողքին պետք է լինի ողջ հայ ժողովուրդը»,–ասել է նա։

Սեպտեմբերի 9–ի երեկոյան հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, և որն Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով: Նշվում էր, որ միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։

Սակայն, ավելի ուշ, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փաստացի հետ է կանգնել պայմանավորվածությունից և ԱՀ իշխանությունները թույլ չեն տվել բեռնատարի մուտքը ԼՂ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե սա առանձին պայմանավորվածություն է, և պետք չէ շփոթել ԿԽՄԿ-ի առաքման համար Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա բացման առաջարկի հետ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---