Երևանում երթուղի դուրս կգա առաջին էլեկտրական ավտոբուսը

Երևանում երթուղի դուրս կգա առաջին էլեկտրական ավտոբուսը

PanARMENIAN.Net - Երևանում սեպտեմբերի 12–ին երթուղի դուրս կգա առաջին էլեկտրական ավտոբուսը։ Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում ասել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հայտնել է, որ ներմուծվելու է 250 այդպիսի ավտոբուս, գրում է Aysor.am-ը։

«Ներմուծել ենք առաջին փորձնական էլեկտրաավտոբուսը Երևան։ Պետք է ներմուծենք ևս 250-ը, որոնք կփոխարինեն երկար ծառայած «Հիգեր» մակնիշի ավտոբուսներին: Ամենակարևորը` մենք շարունակում ենք կանաչ տրանապորտ ներմուծել» , - հայտարարել է Տիգրան Ավինյանը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---