Սամանտա Փաուեր․ Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն

Սամանտա Փաուեր․ Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանտա Փաուերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը արագորեն վատթարանում է և կարևոր է, որ «բ»Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն«/բ»։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա կարևորել է «Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ վերաբացումը, որպեսզի փրկարար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին», հայտնում է «Ազատությունը»։

Գրությանը կից Փաուերը տարածել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որով ԱՄՆ-ն կոչ է անում բացել երկու ուղին էլ՝ թույլ տալու մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։

Սեպտեմբերի 9–ի երեկոյան հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, և որն Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով: Նշվում էր, որ միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։

Սակայն, ավելի ուշ, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փաստացի հետ է կանգնել պայմանավորվածությունից և ԱՀ իշխանությունները թույլ չեն տվել բեռնատարի մուտքը ԼՂ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե սա առանձին պայմանավորվածություն է, և պետք չէ շփոթել ԿԽՄԿ-ի առաքման համար Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա բացման առաջարկի հետ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---