Պուտինի խոսնակ․ Կրեմլում ազդակներ չեն ստացել ՀԱՊԿ–ից ՀՀ դուրս գալու վերաբերյալ![]() 11 սեպտեմբերի 2023 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան որևէ պաշտոնական ազդակ չի ստացել ՀԱՊԿ–ից ՀՀ դուրս գալու վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ դատողություններ են լսել այդ մասին, բայց որևէ պաշտոնական ազդակ չեն ստացել, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք բազմաթիվ դատողություններ ենք լսել այդ հարցի շուրջ, այդվում, այսպես ասենք, Հայաստանում գտնվող արևմտամետ վերլուծաբաններից, նրանք բազմիցս են այդ մասին խոսել։ Բայց որևէ պաշտոնական ազդակ դրա վերաբերյալ մենք չենք ստացել»,–ասել է Պեսկովը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ–ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին կանչել են երկրի ԱԳՆ և բողոքի նոտա ներկայացրել Երևանի «մի շարք ոչ բարեկամական քայլերի» վերաբերյալ։ Նշվում էր նաև, որ վերջին շրջանում ՀՀ պաշտոնական շրջաններում և քաղաքական վերնախավում որոշակի կասկածներ են հայտնում ՀԱՊԿ շրջանակում և ՌԴ հետ երկկողմ հիմքով դաշնակցային կապերի նպատակահարմարության, ինչպես նաև Մոսկվայի, Երևանի և Բաքվի եռակողմ հայտարարությունների կրականացման վերաբերյալ։ ՀՀ–ն հետ է կանչել իր ներկայացուցչին ՀԱՊԿ–ից, չի մասնակցել ՀԱՊԿ վերջին զորավարժություններին և չի ընդունել դրանք իր տարածքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |