Մարկ Ռուֆալոն անդրադարձել է Քարդաշյանի կոչին․ Սա լուրջ խնդիր է

Մարկ Ռուֆալոն անդրադարձել է Քարդաշյանի կոչին․ Սա լուրջ խնդիր է

PanARMENIAN.Net - Հայտնի հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր Մարկ Ռուֆալոն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված Քիմ Քարդաշյանի կոչին՝ կանգնեցնելու Արցախում հայոց երկրորդ ցեղասպանությունը, և կիսվել նրա հոդվածով։ Ռուֆալոն գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Սա լուրջ խնդիր է, որին լրատվամիջոցները չեն անդրադառնում», – գրել է Ռուֆալոն:

Քարդաշյանը և ամերիկահայ հայտնի բժիշկ Էրիկ Էսրաիլյանը Rolling Stone պարբերականում հոդված են հրապարակել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---