ԱՀ ԱԺ․ Սամվել Բաբայանին ոչ թե խնդրել են, այլ պահանջել և զգուշացրել, որ զերծ մնա որևէ ակցիա կազմակերպելուց

ԱՀ ԱԺ․ Սամվել Բաբայանին ոչ թե խնդրել են, այլ պահանջել և զգուշացրել, որ զերծ մնա որևէ ակցիա կազմակերպելուց

PanARMENIAN.Net - Արցախի ԱԺ–ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Սամվել Բաբայանը ԱՀ նախագահին ուղղված սեպտեմբերի 9-ի շնորհավորական գրառման մեջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել:

Նշվում է, որ Բաբայանին ոչ թե խնդրել են, այլ պահանջել և զգուշացրել, որ զերծ մնա որևէ ակցիա կազմակերպելուց։

«Պարոն Բաբայանը գրում է. «Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից»: Հարկ ենք համարում շեշտել, որ պարոն Բաբայանը հրավիրվել է ԱԺ, տեղեկացվել որոշ զարգացումների և այդ ուղղությամբ կայացված որոշումների մասին: Նրան ոչ թե «խնդրել են», այլ պահանջել և զգուշացրել են, որ զերծ մնա որևէ ակցիա կազմակերպելուց: Պարոն Բաբայանը տվել է իր համաձայնությունը»,- ասվում է Արցախի ԱԺ հայտարարության մեջ։

Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ իրեն խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, ասելով՝ Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի»,–

Սեպտեմբերի 8-ին ԱՀ ԱԺ աշխատակազմը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե ինչու «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Սամվել Անդրանիկի Բաբայանի թեկնածության առաջադրման դիմումը հետ է վերադարձվել՝ ԱՀ Սահմանադրությամբ պահանջվող փաստաթղթի բացակայության պատճառով:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---