Արցախի ԱԺ նախագահի նամակը կփոխանցվի Իրանի խորհրդարանի նախագահին

Արցախի ԱԺ նախագահի նամակը կփոխանցվի Իրանի խորհրդարանի նախագահին

PanARMENIAN.Net - ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նամակը, Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայության երկու պատգամավոր Արա Շահվերդյանի և Ռոբերտ Բեգլարյանի միջնորդությամբ, փոխանցվելու է ԻԻՀ խորհրդարանի նախագահին։

Իրանում հրատարկվող «Ալիք» օրաթերթի փոխանցմամբ՝ երկրի օրենսդիր իշխանությունների կողմից սպասվող հնարավոր արձագանքներին ծանոթանալու նպատակով հեռախոսազրույց են ունեցել Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի հետ և նրանից հետաքրքրվել, թե արդյոք Իշխանյանի կիրառած նոր գործելաձևը կարող է ազդեցիկ գործիք դառնալ ադրբեջանական արգելափակման վերացման և ԻԻՀ կողմից միջամտության տեսանկյունից, հայտնում է Aysor.am-ը։

Շահվերդյանը նախ տեղեկացրել է, որ նամակից մի օրինակ ՀՀ-ում հանձնվել է Իրանի խորհրդանարում Սպահանի և Հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանին և արդեն այստեղ երկուսով պատրաստվում են այն հանձնել Իսլամական խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բադեր Ղարիբաֆին:

Ապա պատգամավորն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ շատ կարևոր է տարբեր գործիքակազմերի կիրառումը և, ըստ պատգամավորի՝ բոլոր քայլերն էլ կարող են ազդել Արցախի էթնիկ բնակչության շահերի պաշտպանության առումով:

Շահվերդյանն ընդգծել է, որ հետամուտ են լինելու, որպեսզի Արցախի ԱԺ նախագահի հղած նամակ-պահանջը Իսլամական խորհրդարանի խոսնակի կողմից հասցեական և համապատասխան արձագանք ստանա:

Օրեր առաջ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ կոնգրեսի, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի խոսնակներին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---