Վարչապետ․ Իրադրությունն այնպիսին է, որ Արցախի նոր նախագահին շնորհավորելու շատ բան չկա![]() 12 սեպտեմբերի 2023 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով սեպտեմբերի 9–ին Արցախի ԱԺ կողմից նախագահի ընտրությանը, ասել է, որ ափսոսում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար, իսկ նորընտիր նախագահին «շնորհավորելու շատ բան չկա էլ»։ «Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ և փոխըմբռնում, կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ», - ասել է նա։ Հարցին, թե ինչու չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, Փաշինյանը պատասխանել է, որ այս իրավիճակում «շնորհավորելու շատ բան չկա էլ»։ «Իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ։ Սամվել Շահրամանյանի վրա շատ ծանր պատասխանատվություն է դրված։ Այսօր մենք նաև մեր դիրքրոշումները և մոտեցումները միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու, ոչ թե չհակադրելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք՝ նաև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով»,–ասել է վարչապետը։ Փաշինյանն ասել է, թե շփվում են Արցախի իշխանությունների հետ։ Նա ասել է, որ շփումը կա, եղել է ու կարծում է` դեռ կլինի իրադրության մասին առաջին աղբյուրից տեղեկանալու համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |