Պուտին․ ՀՀ-ն, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի հանդեպ

Պուտին․ ՀՀ-ն, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի հանդեպ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, հայտարարել է, որ Հայաստանը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի հանդեպ։ Այդ մասին նա ասել է Վլադիվոստոկում՝ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։

«Այստեղ հարցը նույնիսկ այս վերջին հակամարտության արդյունքները չեն։ Հարցն այն է, որ ՀՀ ղեկավարությունը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի հանդեպ»,– ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ Հայաստանը Պրահայի հայտարարությամբ գրանցել է դա թղթի վրա։

«Հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինձ ասում է. «Դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը մերն է, որ Ղարաբաղի կարգավիճակի մասին հարց այլևս դրված չէ, այն լուծված է»։ Եվ ՀՀ ղեկավարությունն այդ մասին հրապարակավ հայտարարել է՝ նաև մինչև 1991թ․ ամբողջ տարածքը համարելով Ադրբեջանական ԽՍՀ մաս և թիվ հրապարակելով, որի մեջ մտնում է նաև Ղարաբաղի տարածքը»,–ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ դա ՌԴ որոշումը չի եղել, դա եղել է ՀՀ ղեկավարության որոշումը։

«Իսկ եթե այդպես է, ասում են մեզ, ապա բոլոր հարցերը, եթե ցանկանում եք ինչ–որ բան անել Ղարաբաղի գծով, պետք է լուծեք մեզ հետ երկկողմ հիմունքով։ Եվ ի՞նչ ասենք մենք այս դեպքում։ Այստեղ ասելու բան էլ չկա։ Եթե ինքը Հայաստանն է ճանաչել, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»,–ասել է Պուտինը։

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը Նյու Դելիում կայացած G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Հայաստանի ԱԺ նախագահի հայտարարությունը, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չի համապատասխանում իրականությանը: «Առավել ոչ կոռեկտ և անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել»,- հայտարարել է Լավրովը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---