Պուտին․ Փաշինյանի հետ մշտական կապի մեջ եմ, ծավալուն նամակ եմ ստացել նրանից![]() 12 սեպտեմբերի 2023 - 14:19 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջերս ծավալուն նամակ է ստացել նրանից։ Նա այդ մասին ասել է Վլադիվոստոկում, Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։ Նա հավելել է, որ ոչ մի խնդիր Հայաստանի հետ չկա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Նա ինձ ծավալուն նամակ է ուղարկել։ Մենք նրա հետ կապի մեջ ենք, ոչ մի խնդիր Հայաստանի հետ չունենք։ Եվ վարչապետ Փաշինյանի հետ էլ ոչ մի խնդիր չունենք։ Մենք նրա հետ մշտական կապի մեջ ենք»,–ասել է ՌԴ նախագահը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե տարբեր երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների ֆոնին ինչու վարչապետը չի խոսել սահմանին տիրող իրավիճակի մասին դաշնակից երկիր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Փաշինյանը պատասխանել է, որ առաջին զանգը հենց նրան է եղել: «Ես խոսել եմ ՌԴ նախագահի հետ վերջերս, մյուսների հետ չեմ խոսել։ Այդ զանգերի նպատակն այն գործընկերներին տեղեկություններ փոխանցելն էր, ովքեր որոշ նրբությունների տեղեկացված չեն, իսկ ՌԴ նախագահը տեղեկացված է իրավիճակի մասին։ Այս առումով, ցավոք, մեր խոսակցությունից ի վեր, իրադրությունը չի փոխվել, որ նոր խոսակցության կարիք լիներ ՌԴ նախագահի հետ»,- ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |