Պետդեպի խոսնակ. Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն անհապաղ և միաժամանակ![]() 12 սեպտեմբերի 2023 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտարարել է, որ Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն անհապաղ և միաժամանակ։ «Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մենք կրկնում ենք մեր կոչը, ինչպես որ պետքարտուղարն արեց շաբաթվա վերջին արված հայտարարության մեջ, Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն անհապաղ և միաժամանակ, որպեսզի ապահովվի ԼՂ-ում տղամարդկանց, կանանց և երեխաներին խիստ անհրաժեշտ մարդասիրական բեռների առաքումը»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը, հայտնում է Panorama.am-ը։ Նա կրկնել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին ուղղված պետքարտուղարի կոչը՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը բարձրացնում է լարվածությունը կամ այդ նպատակից: «Ի հավելումն ասեմ, որ մշտապես ընդգծել ենք Լեռնային Ղարաբաղում երթուղիների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը։ Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացի համար, ինչպես նախկինում ենք ասել, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, և հետևաբար չենք ճանաչում այսպես կոչված նախագահական ընտրությունների ադյունքները, որոնք հրապարակվել են օրեր առաջ»,-ասել է ԱՄՆ Պետդեպի խոսնակը։ Մեթյու Միլլերն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին` լուծելու առկա խնդիրները ուղիղ երկխոսության միջոցով, և այդ իսկ պատճառով պետքարտուղար Բլինքենը և Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն հետևողականորեն ներգրավված են և կլինեն գործընթացում։ Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |