ՌԴ նախագահ․ ԼՂ–ում հումանիտար, «էթնիկ զտման» անթույլատրելիության հարցերը չեն վերացել![]() 12 սեպտեմբերի 2023 - 14:55 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, ասել է, որ ԼՂ-ում հումանիտար, էթնիկ զտման անթույլատրելիության հարցերը չեն վերացել։ Նա նշել է, որ ռուս խաղաղապահների մանդատը դեռևս գործում է Լեռնային Ղարաբաղում, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Դա ճիշտ է, մանդատը դեռևս գործում է, իսկ հումանիտար բնույթի հարցերը, ինչ–որ «էթնիկ զտումների» անթույլատրելիության հարցերն, իհարկե, ոչ մի տեղ չեն անհետացել։ Ես դրա հետ լիովին համամիտ եմ։ Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես միշտ ասել է մեզ և մինչ այժմ էլ ասում է, շահագրգռված է չէ, որ ինչ–որ «էթնիկ զտում» լինի, ավելին, շահագրգռված է, որ այդ գործընթացը մեղմ անցնի»,–ասել է նա։ Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |