Ադրբեջանը կդիմի ՈւԵՖԱ՝ Հայաստան-Խորվաթիա խաղին Արցախի դրոշը բարձրացնելու կապակցությամբ![]() 12 սեպտեմբերի 2023 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան կդիմի ՈւԵՖԱ՝ Եվրո-24 ընտրական փուլում Հայստան-Խորվաթիա խաղի ժամանակ Արցախի Հանրապետության դրոշի հայտնվելու կապակցությամբ, որն անցել է մարզադաշտի վրայով դրոնի օգնությամբ։ ՈւԵՖԱ դիմելու մտադրության մասին ասվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի հայտարարության մեջ, գրում է ադրբեջանական APA-ն։ Հայտարարության մեջ «պահանջ է» ներկայացվում նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ «միջոցներ ձեռնարկել կանխելու համար գործողությունները, որոնք ստվերում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և զերծ պահաել ֆանատներին նման գործողություններից»։ Երևանում կայացած խաղի ընթացքում Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի վրա 35–րդ րոպեին դրոնով բարձրացվել է Արցախի դրոշը։ Խաղը մեկ րոպեով ընդհատվել է։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |