ԱՀ ՊՆ․ Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ 1 վիրավոր ունենք

ԱՀ ՊՆ․ Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ 1 վիրավոր ունենք

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12։15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը նաև Ճանկաթաղի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք: Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---