Ավանեսյանն ազատվել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից

Ավանեսյանն ազատվել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաև նրա մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

Տեղեկությունը հաստատեց Լուսինե Ավանեսյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1–ին հրաժարական է տվել։ Հարությունյանը հայտնել է, որ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ։ Ազգային ժողովը սեպտեմբերի 9–ին Սամվել Շահրամանյանին ընտրել է ԱՀ նախագահ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---