Գորիս օդակայանի գործարկման նպատակով աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք

Գորիս օդակայանի գործարկման նպատակով աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք

PanARMENIAN.Net - Գորիս օդակայանի գործարկման նպատակով աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք, նախանշվել են անելիքները: Այդ մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշել է, որ մասնավորապես պետք է կարգի բերվեն թռիչքուղին և ենթակառուցվածքները, օդակայանի գործարկման ուղղությամբ այժմ տեխնիկական և ֆինանսական գնահատման գործընթաց է իրականացվում, հայտնում է «Ազատությունը»։

Խոսելով Երևան-Կապան-Երևան թռիչքների մասին՝ նախարարը նշել է, որ շաբաթական 2 անգամ կանոնավոր թռիչքներ իրականացվում են։ Ըստ նրա, միակ խնդիրը, որ առաջանում է եղանակային պայմաններն են, բայց նման խնդիր առաջացել է նաև Խորհրդային միության տարիներին։

Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով:

Օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել, հայտնել էր ՀՀ ԱԱԾ-ն։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։

Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով իրականացվել է Երևան-Կապան ներկայացուցչական չվերթը։ Օգոստոսի 21-ին առաջին անգամ ըստ հաստատված չվացուցակի կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---