Երասխի գործարանն ապամոնտաժվել է․ Սարքավորումներն այլ վայր են տեղափոխում

Երասխի գործարանն ապամոնտաժվել է․ Սարքավորումներն այլ վայր են տեղափոխում

PanARMENIAN.Net - Երասխի մետալուրգիական գործարանը, որի ուղղությամբ ադրբեջանցիները պարբերաբար կրակ են բացում, ապամոնտաժվել է։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը։

Նշվում է, որ վերջին շաբաթներին դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում՝ հետևելով և վերահսկելով գործարանի ապամոնտաժումը։

«ԵՄ դիտորդական առաքելությունն իր ներկայությամբ նպաստում է սարքավորումների անվտանգ տեղափոխմանն այլ վայր»,–ասվում է գրառման մեջ։

Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ էր բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։ Ավելի ուշ գործարանում տեղադրվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները, սակայն կրակոցներն այդ ուղղությամբ շարունակվեցին։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---