Միրզոյան․ ՀՀ–ն ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները

Միրզոյան․ ՀՀ–ն ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ սեպտեմբերի 12–ին ստացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։

«Հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի 5֊րդ խմբագրությունը կամ մեկնաբանությունները։ Եվ բառացիորեն երեկ, ստացել ենք ադրբեջանական կողմի առաջարկները»,– ասել է նա։

Նախարարը հավելել է, որ գործընթաց կա, քննարկում կա։

«Առերես բանակցություններ այս ընթացքում՝ հունիսից հետո, չեն եղել, տեղյակ եք այդ մասին։ Կրկին դժբախտաբար պետք է ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները, դեռևս, բավականին հեռու են միմյանցից»,–ասել է Միրզոյանը։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 13–ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ, իր տեղեկություններով, Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին։

Նույն օրը Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն ասել էր, որ Բաքուն Երևանին է փոխանցել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի վերջին մեկնաբանություններին պատասխանը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---