Իրանը՝ հայ–ամերիկյան զորավարժությունների մասին․Տարածաշրջանում որևէ օտար զինուժի ներկայությունը գործերի վիճակը բարդացնող գործոն է

Իրանը՝ հայ–ամերիկյան զորավարժությունների մասին․Տարածաշրջանում  որևէ օտար զինուժի ներկայությունը գործերի վիճակը բարդացնող գործոն է

PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններին՝ նախազգուշացնելով, որ տարածաշրջանում որևէ օտար զինուժի ներկայությունը գործերի վիճակը բարդացնող գործոն է, հայտնում է Aysor.am-ն ԻՌՆԱ գործակալության վրա հղումով։

Իրանցի նախարարը շեշտել է տարածաշրջանային խնդիրների լուծում գտնելու անհրաժեշտությունը՝ հասնելու կայուն խաղաղության:

Աբդոլլահիանի համոզմամբ՝ երկխոսությունն ու տարածաշրջանային մեխանիզմները, ներառյալ 3+3 ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համապարփակ խաղաղության հասնելու ամենարադյունավետ ուղիներն են:

Սեպտեմբերի 11-ին Հայաստանում մեկնարկել է Eagle Partner 2023 հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:

ՀՀ ՊՆ–ն նշել էր, որ խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---