Կանայք կկարողանան մասնակցել 2024-ի ձմեռային զորակոչին

Կանայք կկարողանան մասնակցել 2024-ի ձմեռային զորակոչին

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերում կանանց առաջին զորակոչը նախատեսվում է 2024 թ. Ձմռանը, բայց հիմնական ակնկալիքը լինելու է ամառային զորակոչը։ Այդ մասին գործադիրի նիստում հայտարարել է Սուրեն Պապիկյանը։

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որոբ կհստակեցվի կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների զորակոչի անցկացման գործընթացը։

Հստակեցվել են դիմումների ներկայացման ժամկետները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչման առանձնահատկությունները, զորակոչելու կամ պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա ճանաչելու պայմանները և նման որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, զորակոչված իգական սեռի զինծառայողների ծառայության կազմակերպման պայմանները:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիշեցրել է. «Իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցնելու մասին օրենքը ԱԺ հավանության էր արժանացրել, որը ենթադրում է 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիների կամավոր, բայց պարտադիր զինվորական ծառայության անցնելու կարգը, և այս նախագիծը թույլ կտա իրականացնել հաշվառման և կարգավորման հարցերը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ժամկետային զինծառայության անցած կանայք, այնուամենայնիվ, ծառայության վեջում կստանան 1 մլն դրամ դրամական բավարարում:

«Սա կարևոր հանգամանք է, և մենք սրանով փորձում ենք երկու խնդիր լուծել՝ կանանց ներգրավվածության մակարդակն, այդ թվում՝ Զինված ուժերում, մեծացնել, բարձրացնել, կանանց համար գործունեության նոր ոլորտ ստեղծել, որտեղ դրանք կարող են լինել և լիարժեք աշխատանքային կարիերա անել: Սա ինչի համար եմ ասում, որովհետև վեց ամսվա ծառայությունից հետո բոլոր ծառայություն անցած մեր հարգելի կանայք կարող են անցնել պայմանագրային ծառայության, մասնավորապես՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով: Այսինքն՝ կարող է վեց ամսվա ծառայությունից հետո ուղղակի վերադառնալ քաղաքացիական կյանքի կամ որոշում կայացնել հնգամյա պայմանագրով «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնել պայմանագրային զինծառայության»,–ասել է նա։

Պաշտպանության նախադրությունն ավարտին է հասցնում կանանց գումարտակի համար նախատեսված մշտական տեղակայման վայրի վերակառուցման աշխատանքները։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---