14 սեպտեմբերի 2023 - 17:58 AMT
Թուրքիան և Ադրբեջանը SAT-SAS զորավարժություններ են անցկացնում

Թուրքիան և Ադրբեջանը SAT-SAS զորավարժություններ են անցկացնում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով թուրքական ռազմական գերատեսչությանը։

Երկու երկրի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության համատեղ զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը, հայտնում է «Ազատությունը»։

Բացի այդ, սեպտեմբերի 18-30-ը Թուրքիան և Պակիստանը կանցկացնեն «Հավերժ եղբայրություն 2» զորավարժությունները, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան «Կովկասյան արծիվ» զորավարժություններ կանցկացնեն երկու երկրների հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ։