Նոր Panamera-ն թեստ-դրայվի փուլում է. Վերջին շտկումներն են արվում

Նոր Panamera-ն թեստ-դրայվի փուլում է.  Վերջին շտկումներն են արվում

PanARMENIAN.Net - Նոր Porsche Panamera-ն թեստ-դրայվի փուլում է․կատարվում են վերջին շտկումները։ Նոր Panamera-ն բնութագրվում է մոդելային շարքին չորրորդ հիբրիդային մոդիֆիկացիայի ավելացմամբ, ընթացքի ավելացված էլեկտրական պաշարով և ավելի արագ լիցքավորմամբ, կիսաակտիվ երկխցիկ և երկփականային պնևմատիկ կախոցով՝ ստանդարտ համալրման կազմում, նոր ակտիվ հենասարքով՝ լրացուցիչ ֆունկցիաների լայն շրջանակով։

Մեքենայի շնորհանդեսը կկայանա 2023-ի նոյեմբերին:

Շնորհանդեսից մի քանի ամիս առաջ Porsche Panamera-ն սկսել է անցնել եզրափակիչ թեստ-դրայվեր Բարսելոնայում: Ուշադրության կենտրոնում է ուժային ագրեգատը, որը ներառում է նոր Porsche Doppelkupplung (PDK) փոխանցումատուփը և բոլորովին նոր մշակված ցնցամեղմիչների ակտիվ կառավարմով հենասարքը:

Թեստ-դրայվերի ընթացքում ինժեներները ստուգում և փորձարկում են մոդելի նոր սերնդի վերջին մանրամասները: Սպորտային սեդանն արդեն անցել է թեստային ընթացակարգերի մեծ մասը, որոնց ընթացքում չորսդռնանի սպորտային ավտոմեքենան ցուցադրել է իր կարողությունները չորս մայրացամաքում: Օրինակ, ԱՄՆ-ում անցկացված թեստ-դրայվերի ընթացքում փորձարկվել է ուժային ագրեգատի աշխատանքը բարձունքներում և թթվածնի ցածր մակարդակի պայմաններում, ինչպես նաև ստուգվել է շարժիչի հովացման և օդորակման համակարգերի աշխատանքը էքստրեմալ շոգ պայմաններում: Սկանդինավիայում Panamera-ն շահագործվել է շատ ցածր ջերմաստիճանների պայմաններում, Հարավային Աֆրիկայում այն հաղթահարել է դժվարանցանելի ճանապարհների պայմաններում վարման թեստերը, իսկ Ասիայում՝ ամբողջ փաթեթի համար մարտահրավեր էր բարձր խոնավությունը և մեգապոլիսներում երկարատև երթևեկությունը խցանումներում:

«Մենք մանրակրկիտ փորձարկում ենք յուրաքանչյուր նոր մեքենա՝ մեր և ամբողջ աշխարհում մեր հաճախորդների պահանջներին և կարիքներին համապատասխանեցնելու համար, - ասել է զարգացման գծով մենեջեր Մարսել Հյոնեմանը, - Մեր կողմից սահմանված ստանդարտը մշտապես տեխնիկական բնութագրերում արտացոլված նախագծային նպատակն է: Նոր Panamera-ն պետք է գերազանցի այստեղ և հիմա, հատկապես կատարողականի, հարմարավետության և ակուստիկայի առումով»:

Նոր Panamera-ն այժմ ունի չորս E-Hybrid տարբերակ

Porsche-ում ճիշտ ուժային ագրեգատն օպտիմալ կատարողականության նախապայմանն է: Panamera-ի նոր մոդելն ունի նորացված շարժիչների շարք՝ կենտրոնացած կայուն ուժային ագրեգատների և արդյունավետության վրա:

«Երկրորդ սերնդի Panamera-ի համար երեք E-Hybrid-ներ առաջարկելուց հետո մենք որոշեցինք ավելացնել չորրորդ plug-in հիբրիդը նոր Panamera-ի շարքում: Սա մեր պատասխանն է մեր հաճախորդների մեծ պահանջարկին: Որոշ երկրներում E-Hybrid-ների մասնաբաժինը Panamera-ում գրեթե 100 տոկոս է: Նոր մոդիֆիկացիան բարձր արդյունավետությամբ մոդել է, որը հիանալի կերպով լրացնում է այս ունիվերսալ շարքը։ Մենք բարելավում ենք Panamera-ի կատարողականությունը E-Hybrid-ի բոլոր մոդելներում՝ ընթացքի դինամիկայի և էլեկտրական պաշարի, ինչպես նաև և լիցքավորման արագության ցուցանիշների առումով: Նոր մոդելի փորձարկումների ժամանակ մենք էլեկտրական էներգիայով 70 տոկոսով ավելի երկար ճանապարհ ենք անցել, քան նախորդ թեստ-դրայվների ժամանակ»,–ասել է է Panamera-ի արտադրական գծով ղեկավար դոկտոր Թոմաս Ֆրիմութը։

Նոր Panamera-ի բոլոր E-Hybrid մոդելների հիմքում ավելի հզոր էլեկտրական շարժիչն է, որն այժմ ամբողջովին ներկառուցված է նոր կրկնակի կցորդմամբ փոխանցման տուփում: Այն առաջարկում է ուժային ագրեգատի և ռեկուպերացիայի ավելի բարձր ցուցանիշներ, քան իր նախորդ մոդելը, ավելի ցածր քաշի պարագայում: Նրա էներգիան ապահովում է ավելի մեծ ունակությամբ՝ 25.9 կՎտժ, բարձրավոլտ մարտկոցը: 11 կՎտ հզորությամբ ներկառուցված լիցքավորիչը ապահովում է ավելի արագ լիցքավորում՝ չնայած մարտկոցի ավելի մեծ ունակությանը:

Ներքին այրման շարժիչներում կատարված հիմնարար փոփոխությունների շնորհիվ բարելավվել են արտադրողականության և արդյունավետության ցուցանիշները: Նոր Panamera-ի բոլոր ուժային ագրեգատները համապատասխանեցված են ապագա արտանետումների ստանդարտներին:

«Ես հիացած եմ էլեկտրիֆիկացման ոլորտում մեր ունեցած առաջընթացով: Panamera-ում երկու շարժիչ համակարգերի ինտեգրումն ու համադրությունը բացարձակապես սահուն և ներդաշնակ աշխատանք են ապահովում: Նոր ուժային ագրեգատների շնորհիվ արագացման ընթացքում մեքենան անհավատալի թեթևություն և հուսալիություն է ապահովում», - ասել է Առնո Բոգլը, Panamera-ի արտադրական գծով ուժային ագրեգատի մշակման ծրագրի ղեկավարը:

Նորարարական պնևմատիկ կախոց

Ի լրումն ամբողջովին թարմացված շարժիչների շարքի՝ նոր Panamera-ում կլինեն այլ փոփոխություններ: Առաջին անգամ Panamera-ն առաջարկում է օպցիոնալ պրեմիում դասի հենասարք՝ ցնցամեղմիչների ակտիվ կառավարմամբ և լրացուցիչ ֆունկցիաների լայն շրջանակով:

«Ակտիվ հենասարքի շնորհիվ մենք սահմանում են նոր չափանիշներ: Մենք դա զգում էինք թեստ-դրայվների ընթացքում՝ յուրաքանչյուր մետրի վրա. շատ հարմարավետ ընթացք Բարսելոնայի նավահանգստի սալաքարերի վրա, դինամիկ և մանևրունակ ընթացք քաղաքից դուրս որորապտույտ ճանապարհներին: Անհամեմատելի լայն շրջանակ», - ասել է Թոմաս Ֆրիմութը:

Նոր Panamera- ի ստանդարտ լրակազմի մեջ մտնում է կիսաակտիվ հենասարքը՝ նոր երկփականային ցնցամեղմիչներով, որոնք կարող են միմյանցից անկախ կարգավորել սեղմման և հետհարվածի աստիճանը: Սա զգալիորեն ընդլայնում է հենասարքի հարմարավետության և բարձր արդյունավետության միջև կարգավորումների շրջանակը նաև նոր ստանդարտ հենասարքում:

Թեստ-դրայվների ընթացքում նոր Panamera-ի վերջին շտկումները կկատարվեն մինչև դրա համաշխարհային պրեմիերան: Porsche-ն կներկայացնի չորսդռնանի սպորտային մեքենայի երրորդ սերունդը Դուբայում 2023 թվականի նոյեմբերի 24-ին կայանալիք Porsche փառատոնի ժամանակ: Այն փառատոնի մասնակիցների համար կցուցադրվի 2023 թվականի նոյեմբերի 25-26-ը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---