Սեպտեմբերի 15-ին` ժամը 23:35-ի սահմաններում, Երևանի բնակիչ 21-ամյա Արման Կ.-ն իր վարած Chevrolet մակնիշի մեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 15-ամյա Հայկ Հ.-ին և 15-ամյա Արամ Մ.-ին։
Վրաերթի ենթարկվածներից Հայկ Հ.-ն տեղում մահացել է, իսկ Արամ Մ.-ն` տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է փորձաքննության, եղել է սթափ:
Դեպքի ականատեսներն ասել են, որ երեխաները եղել են էլեկտրական ինքնագլորով, որը նախատեսված է եղել մեկ մարդու համար և անակնկալ հայտնվել են փողոցում, ինչից հետո տեղի է ունեցել ողբերգական վրաերթը: