Ադրբեջանն արբիտրաժային վարույթ է սկսել Հայաստանի դեմ![]() 16 սեպտեմբերի 2023 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն արբիտրաժային վարույթ է սկսել Հայաստանի դեմ՝ «շրջակա միջավայրի լայնածավալ ավերման համար»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Չինգիզ Ասկերովը՝ «Էկոլոգիայի ոլորտում արդարադատության հասանելիությունը» թեմայով դատավորների միջազգային համաժողովում, որն անցնում է Ղրղզստանում, գրում է Haqqin.az-ը։ ։ Ասկերովն ասել է, թե 30 տարվա ընթացքում «Հայաստանի կողմից հասցված բնապահպանական վնասի հետաքննությունը շարունակվում է»։ Ավելի վաղ Ադրբեջանը Հայաստանին մեղադրել էր Երասխում մետալուրգիական գործարանի կառուցման ընթացքում Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին «կոնվենցիայի դրույթները չպահպանելու մեջ»: Պատասխան նամակում ՀՀ-ն հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը երկրի ինքնիշխան տարածքում, քանի որ Ադրբեջանը հունիսի 13–ից սկսած անընդհատ կրակում էր գործարանի ուղղությամբ։ Վիրավորում ստացան 2 հնդիկ աշխատակիցները։ Գործարանի տարածքում բարձրացվեց ԱՄՆ դրոշը, սակայն գնդակոծությունները շարունակվեցին։ Սեպտեմբերի 15–ին հայտնի դարձավ, որ Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է Արարատի հարակից տարածք։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |