16 սեպտեմբերի 2023 - 15:08 AMT
Դատախազությունը Ռոբերտ Նազարյանից պահանջում է բռնագանձել 8 անշարժ գույք և 1 մլրդ–ից ավելի դրամ

Հակակոռուպցիոն դատարանն օգոստոսի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռ.Ն.-ից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

8 անշարժ գույք Երևան քաղաքում, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ ավելի քան 1 մլրդ 430 մլն դրամ, 734 մլն դրամին համարժեք ավանդներ և պարտատոմսեր, ավելի քան 1 մլրդ 705 մլն դրամ: