Հաջիև․ Բաքուն դեռ հուսով է, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ

Հաջիև․ Բաքուն դեռ հուսով է, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանը դեռ հուսով է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ։ Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում։

Հաջիևը միևնույն ժամանակ ասել է, թե խաղաղության հասնելու համար կարևոր է, որ Հայաստանը հրաժարվի «Ադրբեջանում անջատողականությունը ֆինանսավորելու քաղաքականությունից»:

«Մենք մինչ օրս հուսով ենք, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ և կոչ ենք անում ՀՀ քաղաքական ղեկավարությանն անել գլխավոր քայլը՝ պաշտոնապես, իր ստորագրությունը դնելով խաղաղության պայմանագրի տակ, ֆիքսել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ մեր երկրի Ղարաբաղյան տնտեսական շրջանը, և պարտավորվել ապագայում ձեռնպահ մնալ մեր երկրի ներքին գործերին միջամտելուց»,–ասել է նա։

Ըստ Հաջիևի, ՀՀ ղեկավարությունը նաև պետք է ձեռնպահ մնա Ղարաբաղի հայերի հետ իրենց «փոխգործողությունը, բնակչության այդ խմբի իրավունքների և անվտանգության ապահովման պատրվակով, միջազգային հարթակներ դուրս բերելուց»

«Նրանք մեր քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու պարտավորությունները կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրությամբ»,–ասել է նա:

Այն հարցին թե ինչ փոխզիջումների է պատրաստ գնալ Ադրբեջանը՝ Հաջիևը պատասխանել է, որ Բաքում ոչ Հայաստանի, ոչ որևէ երրորդ երկրի հետ չի քննարկի ։Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կասկածի տակ դնող հարցեր։

«Մեր ներքին գործերին միջամտելը, ինչպես նաև Ղարաբաղի հայկական փոքրամասնության հետ ինչ–ինչ միջազգային մեխանիզմների վրա շեշտը դնելը դատապարտված են ձախողման։ Ղարաբաղը դա Ադրբեջանի ներքին գործն է»,–ասել է նա։

Այն հարցին, թե կարող էԱդրբեջանը կրկին ուժ կիրառել, ինչպես 2020–ին, Հաջիևն ասել է, որ չի ուզում հիպոթետիկ սցենարներ քննարկել։

Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

Ադրբեջանի ԱԳՆ–ն դրականէ գնահատելՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---