19 սեպտեմբերի 2023 - 10:30 AMT
Yandex Plus-ը ներառվել է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլաններում

Yandex Plus ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:

Երաժշտություն և փոդքասթներ Yandex Music-ում, ֆիլմեր և սերիալներ Kinopoisk-ում, էլեկտրոնային և աուդիոգրքեր Bookmate-ում, ինչպես նաև Yandex Go հավելվածի «Կոմֆորտ» և դրանից բարձր սակագներով 10%-ով մատչելի ճամփորդելու հնարավորություն:

«Վիվա-ՄՏՍ-ն իր գործընկերների հետ միշտ ձգտում է իր բաժանորդներին տալ ավելին, քան ձայնային ծսռայություններն են և համացանցը։ Դրանցից է Yandex Plus փաթեթը, որը թույլ է տալիս մեր բաժանորդներին օգտվել ոչ միայն ժամանցի հարթակներից, այլև զգալիորեն ավելի շահավետ երթևեկելու հնարավորությունից։ «X» և «Y» սակագնային պլաններով տրամադրվող ծառայությունների ցանկը շարունակաբար ընդլայնվում է»,- նշել է Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Հայաստանում Yandex Plus-ի նկատմամբ մեծ հետաքրքրություն ենք տեսնում, մեր բաժանորդների թիվը սրընթաց աճում է։ Մենք իսկապես ցանկանում ենք ուրախացնել նրանց, ուստի պարբերաբար թարմացնում ենք ֆիլմերի և սերիալների, երաժշտության և գրքերի կատալոգը: «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդների համար առաջատար Վիվա-ՄՏՍ ընկերության հետ մեր համատեղ մշակված առաջարկը Yandex Plus ծառայությունն էլ ավելի հասանելի կլինի օգտատերերի համար: Այժմ բաժանորդագրության համար պետք չէ առանձին վճարել, քանի որ արժեքը արդեն ներառված է «X» և «Y» սակագնային պլաններում»,- նշել է Yandex Plus-ի միջազգային զարգացման ղեկավար Վլադիմիր Գորբունովը:

Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են ակտիվացնել Yandex Plus ծառայությունը My Viva-MTS հավելվածում: Կանխավճարային բաժանորդագրության դեպքում ծառայությունն ակտիվանում է ներառված փաթեթների հաջորդ ակտիվացման պահին, իսկ հետվճարայինների դեպքում՝ ակտիվացմանը հաջորդող ամսվա առաջին օրը:

Yandex Plus ծառայությունից օգտվելիս սակագնային պլանով տրամադրվող հիմնական ինտերնետ-փաթեթի ՄԲ-երը չեն սպառվում:

Հավելվածները հասանելի են AppStore-ում և Google Play-ում։