Meydan TV․ Ադրբեջանը նվազագույնը 200 զոհ ունի, ամենաշատը՝ թալիշաբնակ շրջաններից![]() 26 սեպտեմբերի 2023 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV կայքի տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակն առնվազն 200 զոհ է տվել, հայտնում է «Ազատությունը»։ Ընդդիմադիր լրատվամիջոցը պնդում է, որ ցուցակը կազմվել է սոցիալական ցանցերում կատարված գրառումների, ինչպես նաև զոհերի հարազատների և համայնքապետերի հետ զրույցների հիման վրա։ Հրապարակված ցուցակից պարզ է դառնում, որ 24 ժամ շարունակված մարտերի ընթացքում ամենաշատ զոհեր տվել է Ադրբեջանի հարավ-արևելյան՝ թալիշներով բնակեցված տարածաշրջանը։ Meydan TV-ի տեղեկություններով՝ զոհված զինծառայողներից 30-ը (զոհվածների ընդհանուր թվի 15 տոկոսը) ծնունդով Լենքորանի, Ջալիլաբադի, Մասալիի, Լեռիկի և Աստարայի շրջաններից են։ Համեմատության համար, ավելի քան երկու միլիոն բնակչություն ունեցող Բաքուն և երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջան ընդամենը 7-ական զոհ ունեն։ Կայքը նաև տեղեկացնում է, որ ցանկում ընդգրկված չեն ականի պայթյունից զոհված ոստիկանների և վերջին օրերին Ղարաբաղում տեղի ունեցած ավտովթարներում զոհված զինծառայողների անունները։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |