Պեսկով․ ԱՄՆ–ն չի կարող մրցել ՌԴ հետ ՀՀ անվտանգության ապահովման, նաև էներգետիկ ոլորտում![]() 26 սեպտեմբերի 2023 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի նամակը ՀՀ վարաչպետին, հայտարարել է, որ ԱՄՆ–ն չի կարող մրցել ՌԴ հետ ՀՀ անվտանգության ապահովման, նաև էներգետիկ և տնտեսության ոլորտներում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է փոխանցել Փաշինյանին՝ հավաստիացնելով, որ ցանկանում է զարգացնել գործակցությունը անվտանգության և էներգետիկայի ոլորտներում: «Եթե խոսենք էներգետիկ ոլորտում գործակցության (ԱՄՆ–ի և ՀՀ–ի) մասին, ապա այստեղ հազիվ թե ինչ-որ բան կարող է համադրվել ինտեգրման այն խորության հետ, որը կա ռուսական տնտեսությունում։ Դժվար թե դա համեմատելի լինի նաև Հայաստանի տնտեսության անուղղակի սուբսիդավորման հետ»,- ասել է Պեսկովը, հայտնում է Intefax-ը։ Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ–ն արտոնյալ գներով է տարբեր բնական ռեսուրսներ մատակարարում Հայաստանին։ «Օգնությունը, որը ցուցաբերում է Ռուսաստանը, շատ նշանակալի ներդրում է Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման գործում։ Ռուսաստանը դա արել է և կշարունակի անել։ Հետևաբար, հազիվ թե հնարավոր լինի մեր փոխգործակցության մակարդակը և մեր ներգրավվածությունն այս փոխգործակցության մեջ համեմատել ամերիկացիների ներգրավվածության հետ։ Նույնը կարելի է ասել մեր ներգրավվածության մասին ոչ թե բանավոր միջամտության մեջ՝ օգնելու հանգուցալուծմանը, այլ դե ֆակտո ներգրավվածությանը կարգավորման գործընթացում։ Կրկին այստեղ համեմատություն չկա»,- ասել է Պեսկովը։ Նա հիշեցրել է նաև այն դերի մասին, որ ունեն ռուս խաղաղապահները «ըստ մանդատի, որի համաձայն էլ շարունակելու են գործել»։ «Ինչ վերաբերում է հրապարակված նամակին (Բայդենը Փաշինյանին), ապա, իհարկե, դրանք ինքնիշխան երկրներ են։ ԱՄՆ–ն ու Հայաստանն ունեն իրենց ուղղությունները, որոնցում զարգացնում են փոխգործակցությունն ու երկխոսությունը։ Մենք զարգանում ենք մեր սեփական ուղղություններով»,- ասել է Պեսկովը։ Photo. TASS ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |