Բորել․ ԼՂ մարդասիրական օգնություն հասցնելու հրատապ անհրաժեշտություն կա![]() 26 սեպտեմբերի 2023 - 18:37 AMT PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելու հրատապ անհրաժեշտություն կա։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Մեր մտքերը սեպտեմբերի 25–ին Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի ողբերգական պայթյունի զոհերի և նրանց հարազատների հետ են։ Անհրաժեշտ է հրատապ կերպով ապահովել Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական օգնության հասանելիությունը։ ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է ավելին անել»,– ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵՄ–ն 5 միլիոն եվրո կտրամադրի բռնի տեղահանված մարդկանց աճող կարիքների բավարարման համար։ Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշվում էր, որ ակնկալում են Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային հոսք դեպի Հայաստան։ 5 միլիոն եվրոյից 500,000-ը կուղղվի արտակարգ աջակցությանը, իսկ 4․5 միլիոն եվրո նոր ֆինանսական աջակցություն կհատկացվի։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |