Պուտինն ու Ալիևը Բիշքեկում կքննարկեն իրավիճակը ԼՂ–ում և ՌԴ խաղաղապահների հարցը

Պուտինն ու Ալիևը Բիշքեկում կքննարկեն իրավիճակը ԼՂ–ում և ՌԴ խաղաղապահների հարցը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, որոնք Բիշքեկում մասնակցում են ԱՊՀ երկրների գագաթնաժողովին, հոկտեմբերի 12-ին կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ռուս խաղաղապահների հարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Օրակարգում Ղարաբաղի հայերի խաղաղ ինտեգրումն է Ադրբեջանի իրավական դաշտ և միջազգայնորեն ճանաչված իրավունքների և ազատությունների պահպանումը։ ՌԴ խաղաղապահ զորակազմը պատրաստ է դրան նպաստել»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա հավելել է, որ Պուտինն ու Ալիևը կքննարկեն ռուս խաղաղապահների շուրջ իրավիճակը՝ հիշեցնելով, որ ՌԴ խաղաղապահների մանդատն ուժի մեջ է մինչև 2025–ի դեկտեմբեր։

«Կքննարկվեն մեր զորակազմի հետագա օգտագործման տարբերակներ, այդ թվում Ղարաբաղի հայերի հնարավոր վերադարձի ապահովման համատեքստում, այն վայրեր, որտեղից նրանք հեռացել են սեպտեմբերի հայտնի իրադարձություններից հետ»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Բիշքեկ, որտեղ կայանալու է ԱՊՀ գագաթնաժողովը։ Նշվել է, որ Հայաստանի վարչապետը հայտնել է, որ «մի շարք հանգամանքների պատճառով չի կարողանա մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին»։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել էր մասնակցել Գրանադայի հնգակողմ հանդիպմանը, քանի որ Փարիզն ու Բեռլինը Թուրքիայի մասնակցության հավանություն չէին տվել։

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հնարավորությունը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և որ ՀՀ ԱԳՆ–ն դեռևս հոկտեմբերի 4-ին էր գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---