Պուտինը՝ Ալիևին․ Թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ իրավիճակն է

Պուտինը՝ Ալիևին․ Թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ իրավիճակն է

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում, որտեղ հավաքվել են ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներն ու ԱԳ նախարարները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մեկնարկին առաջարկել է քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։

«Թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ իրավիճակն է»,–ասել է նա՝ հավելելով, որ կան նաև այլ հարցեր և օրակարագը բավականին ընդարձակ է, գրում է ՏԱՍՍ–ը։

Հանդիպումը մեկնարկել է ընդլայնված կազմով, որից հետո, Պուտինի առաջարկով, շարունակվել է առանձնազրույցի ձևաչափով։

«Սկզբից գործընկերների մասնակցությամբ կշփվենք, կխոսենք։ Իսկ հետոառանձին կշփվենք, կխոսենք բոլոր, այդ թվում այսպես կոչված զգայուն հարցերի շուրջ»,–ասել է Պուտինը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---